Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մոր հետ այցելել է Հայաստան

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մոր հետ այցելել է Հայաստան և իր ինստագրամյան էջում կիսվել ճամփորդությունից ստացած տպավորություններով։

«Մենք թռավ, որպեսզի մեր աչքերով և բոլոր 7 զգայարաններով համոզվենք, որ Հայաստանը հանգստի և զբոսաշրջության շքեղ վայր է»,- գրել է Չեխովան՝ կիսվելով, որ մայրը վաղուց էր երազել Հայաստան հասնելու մասին։

«Հայաստանի բոլոր վանքերից, որ այցելել եմ, ինձ դուր է եկել Սևանա լճի Սևանավանքը»,- հավելել է հեռուստահաղորդավարուհին։

Չեխովան այցելել է նաև Արարատի կոնյակի գործարան և թռել օդապարիկով. «Իսկ Երևանում ես վայելեցի տանիքի գեղեցիկ լողավազանն ու այցելեցի քաղաքի գողտրիկ սրճարանները»։