Քիմ Քարդաշյանը՝ Time ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Time ամսագրի շապիկին։ Պատճառը նրա ներքնազգեստի Skims ապրանքանիշի հաջողությունն է, այն ընդգրկվել է 2023 թվականի ամենաազդեցիկ ընկերությունների թոփ 100-ում՝ ըստ հրատարակչության։

Գործարարուհին և չորս երեխաների մայրը հիմնել են Skims ապրանքանիշը 2019 թվականին։ Այդ ժամանակվանից ապրանքանիշի տեսականին ընդլայնվել է՝ ընդգրկելով լողազգեստների, տնային հագուստի, զգեստների և շապիկների հավաքածուներ: Անցյալ տարի տարեկան շրջանառությունը կազմել է $500 մլն, ինչը 25%-ով ավելի է կանխատեսվածից և 80%-ով ավելի՝ 2021թ.-ի համեմատ։

Skims-ի համահիմնադիր Ջենս Գրեդը Time-ին ասել է, որ միայն ապրիլին վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 86%-ով, և ապրանքանիշը 2022 թվականի հունվարի դրությամբ գնահատվել է 3,2 մլրդ դոլար, ինչը 2 մլրդ դոլարով ավելի է, քան Քիմի քրոջ՝ Քայլի Ջենների կոսմետիկ կայսրությունը՝ Kylie Cosmetics-ը կամ Spanx շորերի կուլտային ապրանքանիշը 2000-ականներին:

Մինչև ներքնազգեստի ապրանքանիշը Քիմ Քարդաշյանն ուներ մի քանի բիզնես՝ կոսմետիկայի երկու ընկերություն, ​​զարդերի բրենդ, մի քանի օծանելիքի, սեփական Kimojis էմոջի և բջջային խաղ, բայց դրանցից ոչ մեկը երկար չտևեց և այնքան հաջողակ չէր, որքան Skims-ը։