Հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ Մայամիից։ Վերջին լուսանկարում դիմահարդարը իր դժգոհությունն է հայտնել և կատակով գրել․ «Երբ ցանկանում էի պաթոսային լուսանկար շքեղ Մայամիի ֆոնին, բայց սկսվեց հեղեղ, գնամ շորերս քամելու»։
Նշենք, որ Գոհարը սեպտեմբերի սկզբից գտնվում է ԱՄՆ-ում և ժամանակի հիմնական մասը անցկացնում է Մայամի քաղաքում։