Սիրուշոն նշել է դստեր 1-ամյակը (լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն նշել է դստեր՝ Զաբելի մեկամյակը։ Տարեդարձի առթիվ երգչուհին մի քանի լուսանկար է հրապարակել ծննդատնից։

«‎Մեկ տարի առաջ այսօրը․ Զաբել»,- հրապարակված կադրերին կից գրել է երգչուհին։

Նշենք, որ դստեր ծնունդին ընդառաջ երգչուհին ժամանակավորպես տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ որդիների հետ, ավելի ուշ նրանց էր միացել նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոնը նաև երկու որդի ունեն՝ Ռոբերտը և Միքայելը։