Ինֆլյուենսեր, դերասանուհի Լիանա Վանոյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կիսվել է իր վարպետի լուսանկարներով՝ պատմելով իր կարոտի մասին:
«Իմ կարոտ՝ այսօր արթնացա քեզ փնտրելով: Առանց քեզ դատարկ է: Վարպետ, իմ կյանքի կարևոր հիմնասյուն, ցավը չի անցնում: Ես ամեն օր զրուցում եմ քեզ հետ, գիտեմ՝ լսում ես ինձ, կողքիս ես: Իմ մեծ ուսուցիչ, քո աշխարհի կարիքն ունեմ, քո խոսքի, քո մտքի… ես ամեն տեղ քեզ եմ փնտրում, ես անսահման կարոտել եմ քեզ, առանց քեզ շատ դատարկ է: Սիրում եմ քեզ անսահման, իմ Սուրենիչ»,- գրել է Լիանա Վանոյանը:
Նշենք, որ Վահե Շահվերդյանը կյանքից հեռացել է 2020 թվականին՝ 77 տարեկան հասակում:

