Մեգան Մարքլը ներկայացրել է հագուստի սեփական հավաքածուն

Իր հղիության ընթացքում և փոքրիկ Արչիի ծննդից հետո Սասեքսի դքսուհին՝ Մեգան Մարքլը, աշխատում էր սեփական՝ հագուստի հավաքածուիի ստեղծման վրա: Սեպտեմբերի 12-ին նա, վերջապես, հանրությանը ներկայացրեց իր հավքածուն և հանրությանը ներկայացավ հենց իր մոդելավորած հագուստով:
Համագործակցելով «Marks&Spencer»,«Jigsaw», «John Lewis&Partners»,«Misha Nonoo» անվանի բրենդների հետ՝ Մեգանը հանրությանը ներկյացրել է էլեգանտ ու նրբագեղ հագուստ, որը կհամապատասխանի ցանկացած կնոջ:

Մեգանն իր այս ծրագիրն իրականացրել է «Smart Works» կազմակերպության հետ համատեղ:
Ծրագրի շրջանակներում Սասեքսի դքսուհու հավաքածուից մեկ հագուստ գնելով՝ դուք նույն հագուստից ստանում եք նվեր, որը կարող եք նվիրաբերել կարիքի մեջ գտնվող կանանց:
Չնայած Մարքլի նման բարերարությանը՝ հասարակությունը կարծում է, որ սա անիմաստ բարեգործություն է:

«Չէ որ Սասեքսի դքսուհու մոդելավորած հագուստը չափազանց թանկ արժե, կարիքավոր կանանց ինչի՞ն է պետք այդպիսի հագուստ, նրանք այդքան գումարով կարող են ապրել մեկ ամիս»,- իրենց կարծիքով են կիսվել ներկաներից որոշ հյուրեր:
Հավաքածուի ցուցադրությանը դքսուհին հիացրեց բոլորին իր շքեղ սանրվածքով ու իդեալական կազմվածքով: Լրագրողները հետաքրքրվում էին՝ ինչպես է Մարքլը կարողացել այդքան նիհարել: Մեգանը պատասխանել է այդ հարցին՝ ասելով, որ դա փոքրիկ Արչիին խնամելու արդյունքն է: