Մովսես Երեմյանը և Աննա Սիմոնյանը հեռացրել են համատեղ լուսանկարները

Դերասան Մովսես Երեմյանը 2018-ից ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Միացյալ նահանգներում և տևական ժամանակ է` չի նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, չնայած ժամանակին դերասանն ամենաքննարկվող մեդիադեմքերից էր:

Մովսեսն ինստագրամյան իր էջում երբեմն անում էր հրապարակումներ, սակայն այժմ դերասանը հեռացրել է իր բոլոր լուսանկարները՝ փակելով ինստագրամյան էջը և չի հետևում կնոջ՝ Աննա Սիմոնյանի ինստագրամյան էջին: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Աննան իր հերթին հեռացրել է ամուսնու հետ ընտանեկան լուսանկարները՝ չհետևելով Մովսեսին: 

Հիշեցնենք, որ 2018-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը՝ Անրին: