Քիմ Քարդաշյանը շարունակում է զարդարել հայտնի ամսագրերի շապիկները. աստղը սոցցանցերում հրապարակել է իտալական Vogue-ի համար արված լուսանկարները: Այս մասին գրում է Bravo.am-ը:
Լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտտիի հեղինակած ֆոտոշարքում Քարդաշյանը հիշեցնում է 2000-ականներին Մոնիկա Բելուչիի գեղեցիկ կերպարները:
Այս տարի Քարդաշյանը պայմանագիր էր կնքել իտալական հանրահայտ Dolce&Gabbana նորաձևության տան հետ՝ դառնալով ապրանքանիշի դեմքը:





