Քիմ Քարդաշյանը զարդարել է Vogue-ի շապիկը՝ կրկնելով Մոնիկա Բելուչիի կերպարը

Քիմ Քարդաշյանը շարունակում է զարդարել հայտնի ամսագրերի շապիկները. աստղը սոցցանցերում հրապարակել է իտալական Vogue-ի համար արված լուսանկարները:  Այս մասին գրում է Bravo.am-ը:

Լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտտիի հեղինակած ֆոտոշարքում Քարդաշյանը հիշեցնում է 2000-ականներին Մոնիկա Բելուչիի գեղեցիկ կերպարները:

Այս տարի Քարդաշյանը պայմանագիր էր կնքել իտալական հանրահայտ Dolce&Gabbana նորաձևության տան հետ՝ դառնալով ապրանքանիշի դեմքը: