Ֆրանսիայի Վերսալ քաղաքում նախօրեին կայացած Jacquemus նորաձևության տան նոր աշնանային հավաքածուի ցուցադրությանը 58-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին, ինչպես միշտ, փայլել է իր անթերի տեսքով։ Նա ներկայացել է շագանակագույն կոստյումով, կերպարը լրացրել է սև ակնոցով, սև թավշյա կլատչով և սև կոշիկներով։
Ցուցադրության հյուրերն էին նաև Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները, Եվա Լոնգորիան, Թինա Կունակին, Լետիցիա Կաստան, Էմիլի Ռատակովսկին և ուրիշներ։
Շոուի հյուրերը ցուցադրությանը հետևել են 400 մետրանոց պոդիումի երկայնքով խարսխված նավակներից։ Յուրաքանչյուր նավակ կարող էր տեղավորել երկու մարդու, բացի նավավարից։
Le Chouchou տարօրինակ անվանումով հավաքածու ստեղծելու համար դիզայներ և նորաձևության տան հիմնադիր Սիմոն Պորտ Ժաքմյուսը ոգեշնչվել է արքայադուստր Դիանայի և Մարի Անտուանետի կերպարներով:




