Մեգ Հոլդբերգը, մասնակցելով «Միսս յուրահատուկ Անգլիա» գեղեկության մրցույթին, կարողացել է գրավել պատվավոր 4-րդ հորիզոնականը, ինչը ինքնավստահություն է պարգևել է նրան և ազատել է բազմաթիվ բարդույթներից:
Մեգը ավելորդ քաշի պատճառով տառապել է դեռ մանուկ հասակից: Աղջիկը երբեք չի ունեցել ընկերներ կամ ընկերուհիներ: Նա հիշում է՝ ինչեպս էին իրեն դպրոցում տվել «Միսս խոզուկ» մականունը:
Հոլդբերգը տարիներ առաջ կշռում էր 150 կիլոգրամ: Բազմաթիվ դիետաներից ու մարզումներից հետո աղջիկը կարողացել է ազատվել 53 կիլոգրամ քաշից:
Լրագրողների հետ զրույցում Մեգը համարձակորեն հայտարարում է, որ 97 կիլոգրամը շատ չէ: Նա չի բարդույթավորվում իր կազմվածքից և հաճախ է սոցիալական կայքերում հրապարակում իր կսիամերկ լուսանկարները: Հոլդբերգն այսօր բավականին պահանջված է մոդելային գործակալությունների կողմից, նա նաև նկարահանվում է գովազդներում և աստղերի տեսահոլովակներում:
Սակայն գեղեցկության մրցույթին նրա մասնակցությունը առաջացրել է հասարակության դժգոհությունն ու քննադատությունների պատճառ է դարձել:
Ոմանք պնդում են, որ այսօր գեղեցկություն հասկացությունն ամբողջովին խեղաթյուրվել է, և դրա մեղավորներից մեկը հենց նման մրցույթների կազմակերպիչներն են, ովքեր թույլ են տալիս 97 կգ քաշով աղջիկների մասնակցել:
«Գեղեցիկ չեն կարող լինել բոլորը, գեղեցկությունը պահանջում ջանք ու ժամանակ: Հարկավոր է պայքարել լավ արտաքինի համար: Բոդիպոզիտիվիզը ոչնչացնում է կանանց մոտ գեղեցկանալու մոտիվացիան»,- ասել է «Միսս յուրահատուկ Անգլիա» մրցույթի հյուրերից մեկը: