«9 տարի առանց քեզ». Աննա Եգոյանն արխիվային լուսանկար է հրապարակել

Ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Աննա Եգոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոր հետ համատեղ լուսանկար, որին կից գրել է. «9 տարի առանց քեզ, չեմ հավատում: Շնորհակալ եմ ամեն բանի համար, իմ հրեշտակ: Ծնունդդ շնորհավոր, այսօր դու կդառնայիր 49 տարեկան»:

Նշենք, որ Աննա Եգոյանն ինստագրամյան իր էջում ունի 1 մլն-ից ավելի հետևորդ և հայտնի է դարձել մի շարք բանաստեղծություններ ասմունքելով:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը ներկայացվել է հեռուստաֆիլմի ձևով: Առաջին ալիքի եթերում ցուցադրված 16 մասանի հեռուստաֆիլմում զբաղվածություն է ունեցել նաև Աննա Եգոյանը: