60-ամյա գեղեցկուհի Սվետլանա Գասը դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տատիկը՝ զբաղեցնելով «Mrs Grandma Globe Universe» գեղեցկության մրցույթում առաջին հորիզոնականը:
Ռուս գեղեցկուհին 12-ամյա թոռնիկ ունի, բայց դպրոցում բոլորը կարծում են, որ Սվետլանան նրա մայրիկն է: Գասը երբեք չի դիմել ոչ մի պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության, նրա պնդմամբ՝ իր երիտասարդությունը առողջ ապրելակերպի արդյունքն է: Բայց երկրպագուներն, իհարկե, չեն հավատում:
Մրցույթից հետո աշխարհի ամենագեղեցիկ տատիկը հազարավոր հետևորդներ է ձեռք բերել իր ինստագրամյան էջում, ովքեր հիանում են իրենով:

«Mrs Grandma Globe Universe»-ում փայլուն հաղթանակից հետո, Սվետլանան սկսել է մեծ պահանջարկ վայելել մոդելային գործակալությունների և անվանի բրենդների կողմից, նա նաև ստացել է առաջարկ մասնակցելու «Ms.Transcontinental Classic» գեղեցկության մրցույթին, որտեղ Սվետլանան հաղթանակ չի տարել, բայց զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով բազմաթիվ 18-ամյա գեղեցկուհիներից:
Սվետլանայի ամուսինը մահացել է 90-ականներին և գեղեցկուհին այրիանալուց հետո որոշել է այլևս երբեք չսիրել ու հավերժ մնալ միայնակ:
Գասի պնդմամբ՝ իր սրտի դռները փակ են և կարիք չկա այնտեղ մոտք փնտրելու:
Սվետլանայի ամուսինը մահացել է 90-ականներին և գեղեցկուհին այրիանալուց հետո որոշել է այլևս երբեք չսիրել ու հավերժ մնալ միայնակ:
Գասի պնդմամբ՝ իր սրտի դռները փակ են և կարիք չկա այնտեղ մոտք փնտրելու:
![](https://showbiz.am/wp-content/uploads/2019/09/11035-13-5f3d510435f58c63e10f83cf2182253a-1-300x259.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2019/09/43402702_256541261886336_7795433813942368505_n-1-300x300.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2019/09/44746784_927233784148114_4483690848125749148_n-1-240x300.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2019/09/1552210597_1552210625-1-271x300.png)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2019/09/Screenshot_9-1-1-300x195.jpg)