«Նեմրա»-ն երկրպագուների դատին է հանձնել «Look at birds» երգը

«Նեմրա»-ն երաժշտասերներին է ներկայացրել «Look at birds» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է: Տեսահոլովակը ստեղծվել է դիզայներ Ֆաինայի հետ համագործակցությամբ: Տեսահոլովակում մոդելները ներկայացնում են դիզայների հագուստների նոր հավաքածուն:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը: