«Զգուշանալ մեզանից պետք է միշտ»․ Լիլիթ Մուրադյանն անկեղծացել է

Հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի սիրո պատմությանն ականատես եղան հազարավոր մարդիկ։ Բոլորն են հիշում՝ ինչպես Վահեն ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն արեց Լիլիթին։ Հիմա գեղեցիկ զույգն արդեն վաղուց ամուսնացած է և հրաշք դուստր ունի։
Լիլիթը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում և հաճախ է կիսվում լուսանկարներով։
Հաղորդավարուհին հրապարակել է իր և դստեր ջերմ լուսանկարը՝ ուրախացնելով երկրպագուներին։
«Մայրանալուց վայրկյան անց, մեզ մոտ զարգանում է կենդանական, անբացատրելի և անկառավարելի պահանջը երեխային պաշտպանելու, մենք կարող ենք տանել ամեն բան, ցավ, հիվանդություն, հոգնածություն, անքնություն, մենք պատրաստ ենք հաճախ լռել, երբ համաձայն չենք, դիմանալ, երբ դժվար է, պայքարել, երբ այլևս ուժ չկա, բայց եթե մեկը փորձի նեղացնել մեր երեխային, մենք կհոշոտենք վերջինիս և մասունքները կտանք շներին, այ տենց էակներ ենք մենք, զգուշանալ մեզանից պետք է միշտ»,- լուսանկարին կից նշել է Լիլիթը: