Առաջին ալիքը ռուսական հեռուստատեսության մեջ ամենավարկանշայինն ու ճանաչվածն է։ «Խոսում է Մոսկվան» հղում կատարելով Սոբչակի մտերիմներից մեկին՝ հայտնել է, որ գլխավոր ու սկանդալային շոուներից մեկի՝ «Թող խոսեն» ծրագրի հաղորդավարն է լիելու հենց իքնը՝ Քսենիա Սոբչակը։
«Թող խոսեն» ծրագիրը մեծ պահանջարկ ու հետաքրքրություն է վայելում հանրության կողմից։ Անդրեյ Մալախովի հեռանալը մեծ շոկ էր և նաև հարված հաղորդման երկրպագուների համար։
Սակայն հիմա Քսենիա Սոբչակին, երկրի քաղաքական կյանքին ճիշտ և ակտիվ մասնակցություն ունենալու համար, առաջարկել են դառնալ հայտնի հեռուստածրագրի հաղորդավարը։
Հեռուստաալիքն իր կայքում թողարկվել է պրոմոհոլովակ Քսենիա Սոբչակի հետ։
«Ողջույն Անդրեյ։ Պատկերացնու՞մ ես, ինձ այնպիսի առաջարկություն են արել, որից անհնար է հրաժարվել։ Այո, այն կփոխի իմ ամբողջ կյանքը»,- հոլովակում ասում է Քսենիա Սոբչակը։