Նորապսակները սգակառքի մեջ․ նոր մանրամասներ Քսենիա Սոբչակի ամուսնությունից

Ընտրելով իր հարսանյաց հանդեսի համար «ճակատագրական օր»՝ ուրբաթ՝ 13-ը սեպտեմբերի, Քսենիան ապշեցրեց իր երկրպագուներին՝ ցույց տալով, որ չի վախենում սնահավատություններից և չափազանց համարձակ է։
Սակայն պսակադրության ընթացքում նրա և Կոնստանտինի խենթություններն այսքանով չսահմանափակվեցին․ նորապսակները հարսանյաց շքեղ մեքենաների փոխարեն ընտրել են սգակառք, որի վրա գրված է եղել՝ «միայն մահը կբաժանի մեզ»։

Լրագրողները պսակադրության սկզբում տեսել են միայն Սոբչակի և Բոգոմոլովի ծնողներին ու մի քանի մտերիմ ընկերներին, սակայն հետագայում պարզվել է, որ աստղային զույգը մի մեծ խնջույք է կազմակերպել, որին հրավիված են 300 հյուրեր՝ Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, Ֆյոդոր Բոնդարչուկն իր սիրելիի հետ և այլք։

Երկրպագուներին շատ է դուր եկել Քսենիայի նրբագեղ  զգեստը, բայց նրանց աչքից չի վրիպել նաև Կոնստանտինի «լողափնյա» վերնաշապիկը, որը նման առիթին անթույլատրելի էր։ Սակայն հաշվի առնելով սգակառքն ու այլ խենթություններ՝ հագուստի սխալ ընտրությունը ներելի էր։
Աստղային զույգի ինստագրամյան հետևորդները կարծում են, որ նրանց այս քայլը, պարզապես, ուշադրություն գրավելու միջոց է, սակայն դեռ շարունակվում են խոսակցությունները, որ շուտափույթ ամուսնության պատճառը Քսենիայի հղիությունն է։