Հայազգի ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը հայտնել է որդու ծննդյան մասին:
«Բարի գալուստ, իմ երկրորդ որդի Միքայել»,- գրել է 27-ամյա Խաչանովը սոցիալական ցանցերում։
2019 թվականին Խաչանովն ու նրա կինը՝ Վերոնիկան, որդի են ունեցել՝ Դավիթը։
Թենիսիստ Կարեն Խաչանովը, ով ATP-ի ընթացիկ դասակարգման աղյուսակում 11-րդ հորիզոնականում է, կոտրվածքի պատճառով նա բաց է թողել Ուիմբլդոնը։