«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինն այժմ պայմանագիր ունի միջազգային լեյբլի հետ և ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանին, որը նրան աջակցել է ելույթից առաջ:
Ինստագրամյան իր էջում նա հրապարակել է հարցազրույցից հատված:
«Նա ինձ ասաց՝ մի հուզվիր, քանի որ դու ոչինչ չունես ապացուցելու և դու արդեն այստեղ ես։ Դու ոչ մեկին չպետք է ապացուցես, որ լավն ես, քանի որ դու, իսկապես, լավն ես»,- պատմում է Ռոզա Լինը:
Հավելելով իր տեսակի մասին Ռոզա Լինը նշել է՝ գիտի իր կարողությունների մասին:
«System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեկնաբանությունների բաժնում ևս սատարել է երգչուհուն: