«Երեկ կինս ասում էր՝ ես քեզ երբեք այսքան ուրախ չէի տեսել» Աղաս Մանուկյանը և կինը սպասում են 3-րդ երեխային (տեսանյութ)

Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը երեկ տոնել է կնոջ՝ Տաթևիկի տարեդարձն ընկերների և հարազատների միջավայրում: Ծննդյան արարողության ավարտին դերասանի կինը հայտնել է, որ սպասում են 3-րդ երեխային: Այս մասին հայտնում է Tert.am Life-ը:

«Իսկապես անակնկալ էր, քանի որ բացարձակապես տեղյակ չէի և չէի սպասում, իսկ անակնկալը շատ սպասված էր: Երեկոյան, երբ եկանք տուն, կինս ասաց՝ ես քեզ երբեք այսքան ուրախ չէի տեսել, ու իսկապես, անսահման ուրախություն էր երեկ բոլորիս մոտ»,- նշել է Աղաս Մանուկյանը:

Դերասանը հայտնել է, որ դեռևս չեն պարզել երեխայի սեռը:
«Տեսանյութում աղջկա մասին երգ է հնչում, որը երկիմաստ է, բայց այդ պահին վերաբերում էր կնոջս: Ամենակարևորն առողջ բալիկ լինի: Առաջնեկս որդի է, բայց ես նաև ունեմ աղջիկ»,- նշել է դերասանը: