L’Oréal Paris-ը ներկայացրել է համաշխարհային ապրանքանիշի նոր դեսպանին՝ Քենդալ Ջեններին: Այս մասին հայտնել են կոսմետիկ հսկայի ներկայացուցիչները՝ տեղադրելով մոդելի մասնակցությամբ նոր արշավի նկարները։
Բրենդը նշել է, որ ընտրությունն ընկել է Քենդալ Ջեների վրա ոչ միայն նրա մոդելային արժանիքների, այլև նրա անձնական որակների, բիզնեսի ոլորտում ունեցած հաջողությունների, ինչպես նաև լավ քույր լինելու շնորհիվ, որըխոսում է նրա անձնական արակների մասին։
«Որպես ուժեղ կանանց ընտանիքի մի մաս, ով նոր ուղի է բացել և վերաշարադրել հաջողությունը ժամանակակից աշխարհի համար, Քենդալ Ջենները համերաշխության օրինակ է», – ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ:
Քենդալ Ջենները այս տարվա սեպտեմբերից կստանձնի դիմահարդարման համաշխարհային ապրանքանիշի դեսպանի պաշտոնը: Հնդկական Vogue-ին տված հարցազրույցում 27-ամյա մոդելն ասել է, որ ուրախ է ընդունել իր սիրելի կոսմետիկայի ապրանքանիշերից մեկի համագործակցության առաջարկը։




