Ռուսաստնաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը մեծ ճանաչում է ձեռք բերել իր տաղանդի ու վարպետության շորհիվ։ Գոհարը նաև ունի բամաթիվ երկրպագուներ, որոնց հետ հաճախ է կիսվում իր մտքերով ու կյանքից հետաքրքիր նորություններով։
Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում ուրախացրել է ինստագրամյան հետևորդներին՝ հրապարակելով գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկար լողազգեստով։
Լուսանկարին կից Գոհարը պատմել է, թե որքան էր տխրում ու բարդույթավորվում՝ նայելով «Victoria’s Secret fashion show» շոուի գեղեցկուհի մոդելներին՝ հասկանալով, որ երբեք չի ուենենա նման մարմին։ Բայց հիմա նա այդպիսին չէ։
«Հիմա ես այլև չեմ բարդույթավորվում, այլ նայում եմ իմ մեկ տարվա վաղեմություն ունեցող լուսանկարները, որտեղ ես 43 կգ ավելի գեր եմ և հասկանում եմ, որ պետք չէ համեմատվել ուրիշների հետ։ Ես աշխատում եմ այսօր լինել ավելի լավը, քան երեկ էի։
Պետք է շարունակել կատարելագործվել, փոխվել դեպի լավը և չմոռանալ հոգևոր արժեքների մասին»,- ասել է Գոհար Ավետիսյանը։