Օրեր առաջ Գուրգեն Դաբաղյանի և Իննա Դաբաղյանի դուստրը՝ Շուշաննան, նշում էր տարեդարձը, իսկ երեկ կայացել է զույգի դստեր մկրտությունը, որին նաև ներկա էին մի շարք հայտնիներ մասնավորապես՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որը ՌԴ-ից է ժամանել հենց մկրտության արարողության համար, Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը, Արամեն և կինը՝ Աննան, Արաբո Իսպիրյանը, Ներսիկ Իսպիրյանը և մի շարք այլ հայտնիներ:
Նշենք, որ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականին:
Հավելենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականի հուլիսին. զույգը ավանդական հայկական հարսանիք էր կազմակերպել: