Ռեփեր Միշոյի ու հաղորդավար, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի ընտանիքում շուտով համալրում կլինի: Երկրորդ երեխային սպասելու երջանիկ լուրով ռեփերի կինը կիսվել է Ինստագրամի իր էջում:
«Ձեր ամենօրյա լոգարանային սելֆին չէ»,- տեսանյութին կից գրել է Հովհաննիսյանն ու ցույց տվել կլորացած որովայնը:
Նշենք, որ զույգը մեկ որդի ունի, որը ծնվել է 2020 թվականին՝ Միացյալ Նահանգներում: Միշոն և Սոնան ամուսնացել են 2015 թվականին: