Երգիչ Էրիկ Կարապետյանը լսարանի դատին է հաձնել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Իտալիայում։ Երգը կոչվում է «Չիմացա՝ ով»։ Երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
Նշենք, որ Էրիկ Կարապետյանն այս շրջանում պատրաստվում է նաև մեծ մենահամերգի, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։