Նոյեմբերի 24-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Կարինա Իգնատյանը կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով։ Նախընտրական փուլի 10 մասնակիցներից, ժյուրիի անդամների ու հանդիսատեսի քվեարկության շնորհիվ, հաջողությունը ժպտաց հենց Կարինային, ով աչքի ընկավ իր յուրահատուկ ու գեղեցիկ կատարմամբ:
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը տեդի է ունենալու նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանում:
«Շնորհակալ եմ ձեզ: Անչաաափ սիրում եմ բոլորիդ: Լեհաստան սպասիր, մենք գալիս ենք»,- իր ինստագրամյան էջում գեղեցիկ լուսանկարին կից գրել է Կարինան:
Հիշեցնենք, որ 2018 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր՝ «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը: