Մթերքներ, որոնց գործածությունը խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա

Կան մի շարք հայտնի մթերքներ, որոնք կարող են բացասաբար ազդել որոշ մարդկանց մաշկի վրա։ Բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Մադինա Բայրամուկովայի խոսքով՝ մաշկին հատկապես վնաս են հասցնում չբալանսավորված սննդակարգն ու սննդային վատ սովորությունները։

Օրինակ, ըստ մասնագետի, շաքարի բարձր պարունակությամբ մթերքները կարող են հանգեցնել արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացման, ինչն, իր հերթին, կարող է առաջացնել ակնե (պզուկներ) և, սկզբունքորեն, վնասել մաշկը:

Վիրաբույժը նշել է, որ որոշ մարդկանց մոտ առկա է լակտոզայի անհանդուրժողականություն, ուստի նման մարդկանց մոտ կաթնամթերքի օգտագործումը կարող  է վատթարացնել մաշկի վիճակը։
Բժիշկը նաև նախազգուշացրել է ալերգիկ ռեակցիաների հակված մարդկանց, ինչպես նաև զգայուն մաշկ ունեցողներին՝ չօգտագործել սնունդ, որը պարունակում է արհեստական ներկանյութեր և կոնսերվանտներ:

Բայրամուկովան հավելել  է, որ առողջ մաշկ ունենալու համար պետք է սահմանափակել ճարպային մթերքների և տապակած մթերքների օգտագործումը, որոնք հանգեցնում են ճարպի արտադրության ավելացման, ինչն էլ իր հերթին նպաստում է մաշկի վրա յուղոտ փայլի առաջացմանը։ Այս ամենը կարող են առաջացնել  չիպսերը, գազավորված ըմպելիքներն ու արագ սնունդը։

Բժիշկը նաև ընդգծել է, որ մաշկի հետ կապված խնդիրների պատճառ կարող է  լինել ոչ միայն սնունդը, այլև դրա ոչ պատշաճ խնամքը, գենետիկական գործոնը, հորմոնալ խանգարումները և շրջակա միջավայրի ազդեցությունը: