Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը այժմ գտնվում է կոմայի մեջ և միացված է արհեստական շնչառության սարքին:
Սկլիֆասովկու անվան ռադիովիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի նյարդավիրաբույժ Վյաչեսլավ Ռակի պնդմամբ՝ Անաստասիա Զավորոտնյուկը, ում մոտ գլիոբլաստոմա է ախտորոշվել, ենթակա չէ վիրահատման: Գլիոբլաստոման գլխուղեղում առաջացող ուռուցքներից ամենաագրեսիվ, չարորակ տեսակն է:
«Կոմսոմոլսկայա պրավդա» լրատվամիջոցի հավաստմամբ՝ այն մոսկովյան բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է Անաստասիան, բուժման համար պահանջվել է 20 հազար եվրո. 8 հազար եվրո հիվանդները վճարում են հոսպիտալացումից անմիջապես առաջ, իսկ բժշկական հաստատության մեկ օրվա կացության արժեքը հազար եվրո է:
Հիշեցնենք, որ Անաստասիայի հիվանդության մասին արդեն մի քանի շաբաթ է, ինչ շշուկներ էին պտտվում:
2018 թվականի աշնանը դերասանուհին դուստր էր պարգևել իր ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևին: Երկար տարիներ չկարողանալով հղիանալ՝ Զավորոտնյուկը արտամարմնային բեղմնավորման էր դիմել, ինչն էլ կարող է լինել քաղցկեղի առաջացման պատճառը: