Շանթ հեռուստաընկերության եթերում արդեն ամիսներ շարունակ ընթանում է «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանը: Եթերաշրջանի եզրափակիչ են անցել 4 թիմեր՝ «Թամադա շոու»-ն, «ԽԲ»-ն, «Վզգո»-ն և «Էլի լավ ա»-ն։ Գրում է Tert.am Life-ը:
Թիմերը եզրափակչում ներկայացրել են իրենց ելույթները, որոնք ժյուրին գնահատել է՝ ունենալով 3 միավոր և բաժանելով նրանք թիմերի միջև, որի արդյունքում «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել «Էլի լավ ա» թիմը։
Ժյուրին նշեց, որ 4 թիմերն էլ արժանի են լինել եզրափակչում, բայց «Էլի լավ ա» թիմը հեղափոխություն է իրականացնում հումորի ոլորտում, իսկ տղաները վստահեցրել են, որ շարունակելու են գործունեությունը հումորի ոլորտում։