Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հայտնել են երկրորդ երեխայի սեռը

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը կրկին դուստր են ունենալու։ Այս մասին մարզուհին պատմել է իր սոցցանցերի բաժանորդներին։

41-ամյա Սերենա Ուիլյամսը կիսվել է մի տեսանյութով, որն արվել է երեխայի սեռը պարզելու առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել էր մարզիկի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը։

«Հուզիչ արկած է սկսվում։ Ես մի փոքր նյարդայնանում եմ, քանի որ ոչ մի պահեստային ծրագիր չունեմ, եթե պարզվի, որ տղա է»,- տեսանյութում ասել է Սերենա Ուիլյամսը։