Կոնստանտին Բոգոմոլովի և Քսենիա Սոբչակի ամուսնությունը շարունակում է մնալ լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Պսակադրությանը կար հատուկ բեմ նախատեսված հյուրերի՝ Անաստասիա Վոլոչկովայի, Սվետլանա Լոբոդայի և ամուսնության հանդիսավարի՝ Իգոր Վերնիկի համար:
Հանդիսության սրահը նման էր վախի սենյակի. արնագույն պատեր, աթոռներ, սփրոցներ: Անգամ սեղանների վրա ծաղկեփնջերը կարմիր վարդերից ու մեխակներից էին կազմված:
Սակայն սա դեռ վերջը չէ. մինչ ամունության արարողությունը Սոբչակը հյուրերին ուղարկել էր այն նվերների ցուցակը, որը կցանկանար ստանալ: 300 կետից բաղկացած ցուցակում Սոբչակը նշել էր՝ ինչ իրեր են պետք իրեն և Բոգոմոլովին երջանիկ կյանքի համար:
Սոբչակն ամուսնու հետ բնակվելու է Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար շենքի բնակարաններից մեկում, որի համար նրանք ծախսել են 150 միլիոն ռուբլի: Նրանք շուտով պատրաստվում են ձեռք բերել նաև 40 միլիոն ռուբլի արժողությամբ ամառանոց:
Սկանդալային պսակադրությունը աչքի է ընկել ևս մեկ միջադեպով. հանդիսությունը լքել են Բոգոմոլովի ծնողները՝ Յուրի Բոգոմոլովն ու Օլգա Ուլյանովան, այն բանից հետո, ինչ Սոբչակը բեմի վրա հանդես է եկել էրոտիկ պարով: