Երկար լռությունից հետո հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, վերջապես, զրույց է ունեցել լրագրողների հետ, ինչի ընթացքում խոստովանել է, որ այլևս միայնակ չէ. Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ամուսնալուծությունը դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ մեծ աղմուկ բարձրացրեց և երկար ժամանակ ամենաքննարկվող թեմաներից մեկն էր:
Լրագրողների հետ զրույցում Ջիգարխանյանը անկեղծացել է, որ տարիքն արդեն իրենն ասում է, սակայն Տատյանայի հետ իր միությունը մեծ երջանկություն է ընտանիքում:
«Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում, մենք չգիտենք՝ ինչպիսին պետք է լինի երջանկությունը՝ լուռ, հնչեղ․․․ Ոչ ոք չգիտի։
Իսկ ես մտածմ ու կարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Ամենամեծ երջանկությունն այն է, երբ ցավն ավարտվում է։ Առանց սխալների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրս»,- ասել է Ջիգարխանյանը հարցազրույցում: