«Մի քանի վայրկյան և ամառանոցս մոխիր կդառնար». Ելենա Արշակյան

Պրոդյուսեր Ելենա Արշակյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է, որ երեկ ահավոր գիշեր է ունեցել, քանի որ Քարաշամբ գյուղի մոտակայքում հրդեհ էր բռնկվել, իսկ նրա ամառանոցը գտնվում է այդ տարածքում:

Ելենա Արշակյանը հրապարակել է տեսաանյութ, որտեղ երևում է ամառանոցը, որին կից գրել է. «Մի քանի վայրկյան և ամառանոցս մոխիր կդառնար, բայց կան լավ մարդիկ այս կյանքում և ամեն բան բարեհաջող ավարտվեց»: