Երկրպագուները միշտ մեծ ոգևորությամբ են ընդունում ցանկացած նոր կոնտենտ Քենդալ Ջեններից։ Նա սիրում է նոր բաներ փորձել և միշտ գոհացնում է անկեղծ լուսանկարներով:
Այս անգամ Քենդալը նկարահանվել է Calvin Klein-ի գովազդային արշավում։ Ի դեպ, սա նրա առաջին մերկ ֆոտոշարքը չէ ապրանքանիշի համար։ Այս անգամ մոդելը փորձել է տաբատ կոստյում՝ մերկ մարմնի վրա, տրիկոտաժե զգեստ, կտրվածքով սև զգեստ և ներքնազգեստ։ Չենք կարող չնկատել, թե որքան շքեղ տեսք ունի աղջիկն այս կադրերում։
Ավելի վաղ տաբլոիդները կիսվել էին Քենդալ Ջենների և Bad Bunny-ի նոր լուսանկարներով։ Հիշեցնենք, որ փետրվարին հայտնի դարձավ Քենդալի և երաժիշտ Bad Bunny-ի հարաբերությունների մասին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են, թե ինչպես են նրանք համբուրվում։



