Մոնիկա Բելուչին նկարահանվել է Harper’s Bazaar-ի համար և պատմել՝ ինչու է սիրում Թիմ Բարթոնին

Մոնիկա Բելուչին դարձել է Harper’s Bazaar-ի իսպանական տարբերակի նոր համարի հերոսուհին։ Ջավի Գորդոյի ֆոտոշարքում նա հայտնվել է մի քանի վառ կերպարներով, որոնք հավաքել է ոճաբան Կլաուդիա Լաուկամպը։

Հրատարակչությունը նշում է, որ 58 տարեկանում Մոնիկան հավերժական զգայական գեղեցկության, ինչպես նաև էլեգանտության և հմայքի մարմնացումն է. «Սա իսկական իտալուհու հմայքն է»։

Դերասանուհին հարցազրույց է տվել ամսագրին, որտեղ խոստովանել է, թե ինչն է իրեն գրավել իր ներկայիս սիրելիի՝ Թոմ Բարթոնի մեջ՝ «Այսպես ասենք, ես Թիմի մեջ գտա մի հրաշալի մեկին, որը գերում է մի մարդու հոգին, ով ոգեշնչված է երազների աշխարհով: Դա, իհարկե, հրաշալի է:»: