Պամելա Անդերսոնը նկարահանվել է ամերիկյան Elle-ի նոր համարի ֆոտոշարքում։ 56-ամյա մոդելն ու դերասանուհին կեցվածք է ընդունել Aritzia-ի կերպարներով՝ Կանադայի Վանկուվեր կղզու իր տան տարածքում:
Հրատարակչությանը տված հարցազրույցում Անդերսոնը պատմել է, որ իր կարիերայում երկար ընդմիջումից հետո սկսել է աշխատել այնպես, ինչպես երբևէ։ Դերասանուհին միանգամից մի քանի նախագծով է զբաղվում՝ նա գրում է նոր վեպ (խոստանում է, որ այն կլինի «ռոմանտիկ, սեքսուալ, տրավմատիկ և զվարճալի»), բացում է նորաձևության ցուցադրություններ, օրինակ՝ Boss աշնանային շոուն, դարձել է Babaton ապրանքանիշի Aritzia հավաքածուի նոր դեմքը: «Ես ավելի շատ եմ աշխատում, քան երբևէ, չնայած կարծում էի, որ արդեն թոշակի եմ անցել»:
Գործնական կոստյումով, կիպ զգեստով և այգու մեջտեղում բարձակրունկ կոշիկներով ֆոտոսեսիայի գաղափարը պատկանում է Պամելային։ «Ես կարծում էի, որ դա հիանալի համադրություն է, քանի որ սա իմ գրասենյակն է»։



