22-ամյա Քայլի Ջենները, ով վերջերս զարդարել էր «Playboy» ամսագրի շապիկը, հարցազրույցում լրագրողների հետ կիսվել է, որ սեքսուալ կինը կարող է լինել նաև օրինակելի ու լավ մայր:
Գեղեցկուհին համաձայն չէ այն կարծրատիպի հետ, որ երեխա ունեցող կանայք չեն կարող համարձակ ու սեքսուալ կերպարում լինել:
Քայլին, ով համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը, 27-ամյա Թրևիս Սքոթի հետ դաստիարակում է փոքր դստերը: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը պնդում է, որ ինքն ունի երջանիկ ընտանիք ու շատ լավ տան տիկին է, և այդ ամենը ոչ մի կերպ չի խանգարում նրան շարունակել մնալ ցանկալի ու գրավիչ:
Քայլին նաև խոսել է Թրևիսի դավաճանության մասին շշուկների վերաբերյալ՝ ասելով, որ երբեք չի կասկածել նրան և համոզված է, որ իրենց միջև գոյություն ունեցող քիմիան այնքան ուժեղ է, որ ոչ մի այլ կին չի կարողանա մրցել իր հետ:
Հիշեցնենք, որ Քայլին ամսագրի համար լուսանկարվել էր բավականին համարձակ կերպարում՝ ամբողջովին մերկացած: Երկրպագուները հաճախ են քննարկում նրա այսպիսի կերպարները՝ կարծելով, որ երիտասարդ մայրիկն այդպիսով վատ օրինակ է ծառայում իր դստեր համար:
Քալիին աջակցել է նաև Թրևիսը, ով ուրախ է, որ իր երեխայի մայրն աշխարհի ամենացանկալի կանանցից մեկն է համարվում: