Իրինա Շեյքն ու Ջիջի Հադիդը նկարահանվել են Versace-ի նոր գովազդային արշավում։ Նորաձևության հայտնի լուսանկարիչներ Մերթ Ալասի և Մարկուս Պիգգոտի արված կադրերում մոդելները ներկայացնում են բրենդի աշուն/ձմեռ 2023 հավաքածուն:
Իր սոցիալական ցանցերում իտալական նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դոնաթելլա Վերսաչեն կիսվել է ետնաբեմից լուսանկարներով։ «Քեզ հետ նկարահանումներն անցկացնելը միշտ էլ շատ զվարճալի է, Մերթ»,- գրել է նա։
Հավելենք, որ օրերս Իրինա Շեյքին կրկին տեսել են Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ ժամադրության ժամանակ։ Զույգին տեսել են նույն հյուրանոցից հեռանալիս րոպեների տարբերությամբ: Հաղորդվում է, որ զույգը մինչ այդ առնվազն 48 ժամ միասին է եղել:






