Սոնա Ռուբենյանը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր դստեր մասնակցությամբ

Երգչուհի Սոնա Ռուբենյանն այս տարի հանգիստն ընտանիքի հետ անցկացնում է Ջերմուկում, որտեղից էլ հրապարակել է լուսանկարների և տեսանյութերի շարք իր առաջնեկի՝ Մարիի մասնակցությամբ։ Երգչուհին հաճախ է հրապարակում դստեր հետ լուսանկարներ և հոլովակներ՝ թաքցնելով առաջնեկի դեմքը։

Նշենք, որ Սոնա Ռուբենյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել այս տարվա մայիսին։

Հավելենք նաև, որ Սոնան և Էմիլն ամուսնացել են 2021 թվականի նոյեմբերին: Զույգը պսակադրվել է Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։