Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հաճախ է իր լսարանի դատին հանձնում տարբեր նկարահանումներից լուսանկարներ։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է ֆոտոշարք Ռենեսանսյան ոճով՝ կրելով Ֆրանսիացի նկարիչ Լագրենեի «El tacto» կտավով կորսետ։
Ֆոտոշարքին կից դերասանուհին գրել է․«Աստվածուհին մարմնավորում է ուժ, գեղեցկություն և շնորհք։ Գրկեք ձեր ներքին աստվածուհուն»։
Նշենք, որ այս շրջանում դերասանուհին նկարահանվում է «Գերիներ» հեռուստասերիալում, որը շուտով կլինի եթերում։