Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում

Ջենիֆեր Լոպեսը այն կանանցից չէ, ովքեր իրենց կազմվածքը թաքցնում են մեծ չափսերով հագուստի տակ։ Դերասանուհին բավական հաճախ է ուրախացնում երկրպագուներին բիկինիով անկեղծ լուսանկարներով։ Եվ նա դա անում է ճիշտ կերպով: Նման կատարյալ մարմինը թաքցնելը հանցագործություն է:

Նախօրեին Ջեյ Լոն կրկին նկարահանվել է Intimissimi-ի գովազդում։ Նա իր ներքնազգեստով լուսանկարներն է հրապարակել Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանիքը։ Ըստ TMZ-ի՝ սիրահարները ամուսնացել են Լաս Վեգասում։ Աստղերի վերամիավորման մասին բամբասանքները հայտնվեցին 2021 թվականի գարնանը՝ Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո։ Որոշ ժամանակ անց Ջեյ Լոն սոցիալական ցանցերում համատեղ նկարով հաստատել է սիրավեպը։