Հայտնի հաղորդավար Դմիտրի Շեպելևը, ում կինը՝ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տարիներ առաջ մահացավ ուղեղի չարորակ ուռուցքի՝ գլիոբլաստոմայի պատճառով, խորուրդ է տվել Անաստասիա Զավորոտնյուկին չհանձնվել ու բարձրաձայնել իր խնդրի մասին։
«Ցավում եմ, որ Ժաննայի ու Անաստասիայի պատմությունները կրկնվում են․ ամեն ինչ սկսվում է ուրախալի նորությամբ՝ երեխայի ծննդով, որին հաջորդում է սարսափելի ախտորոշումը՝ գլիոբլաստոմա։ Սակայն համոզված եմ, որ համընկումները հենց այդտեղ էլ կվերջանան, և Անաստասիան կկարողանա հաղթահարել ամեն բան։ Նրա ընտանիքի անդամներին մաղթում եմ տիտանական ուժ։
Սակայն կա մի բան, որը ես չարեցի, երբ Ժաննան պայքարում էր իր հիվանդության դեմ և կցանկանամ, որպեսզի դուք չկրկնեք իմ սխալը։ Պարզապես, մի լռեք, բարձրաձայնեք։ Մարդիկ կօգնեն ձեզ»,- խորհուրդ է տվել Շեպելևը։
Սակայն Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալի Ֆրիսկեն, չի համաձայնվել Դմիտրիի այդ խոսքերի հետ։
«Կարիք չկա ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելու։ Ցավում եմ, որ ամեն բան այսքան արագ տարածվեց։ Հիշում եմ, երբ քույրս հիվանդ էր, մենք բժշկական հաստատություններում գրանցվում էինք տարբեր անուններով ու ազգանուններով, որպեսզի զանգվածային լրատամիջոցները չկարողանան գլխի ընկնել՝ հարցն ինչումն է։ Նման պահերի ցանկանում ես լինել միայն մտերիմների հետ, հեռու օտար աչքերից»,- անկեղծացել է Ժաննայի քույրը։