Ջոնի Դեփը հայտնվել է Dior Sauvage-ի նոր գովազդում

60-ամյա Ջոնի Դեփը հայտնվել է Dior Sauvage բույրի The Call Of The Blazing Sun-ի նոր գովազդում։

Դերասանը առաջին անգամ դարձել է Dior Sauvage-ի դեմքը 2015 թվականին։

Այս տարի ընկերությունը երկարաձգել է նրա պայմանագիրը՝ վճարելով ռեկորդային 20 մլն դոլար։ Պարզվում է, որ Դեփի պայմանագիրն ավելի թանկ արժեր, քան Ռոբերտ Պատինսոնի՝ Dior Homme օծանելիքի գովազդի համար (12 մլն), իսկ Բրեդ Փիթի պայմանագիրը՝ Chanel No 5-ի գովազդի համար (7 մլն)։ Միջինում արական սեռի աստղերի համար նման պայմանագրերի գները տատանվում են 2-ից 4 միլիոն դոլարի սահմաններում. օրինակ, Քրիս Փեյնը 4 միլիոն դոլար է ստացել «Արմանի»-ի հետ երեք տարվա համագործակցության համար։

Պայմանագրի երկարաձգումը համընկել է Դեփի՝ մեծ էկրան վերադառնալու հետ՝ նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ բարձր մակարդակի իրավական պայքարից հետո, որը նրան մեղադրում էր ընտանեկան բռնության մեջ: