Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն. Քիմ Քարդաշյան

Ամերիակահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում, որտեղ նրան հեևում է ավելի քան 364 մլն մարդ, կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցագործություններին: Հեռուստաաստղը իր էջում տեղադրել է լուսանկարներ Եռաբլուրից, Շուշիից և Արցախի դատարկ խանութներից:

«Իմ խնդրանքը նախագահ Ջո Բայդենին դադարեցնել նոր Հայոց ցեղասպանությունը (կարդալ հղումը bio-ում): Ժամանակն է, որ Ամերիկան (և աշխարհը) քայլեր ձեռնարկի հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»,- լուսանկարները մեկնաբանել է Քիմը։

Հավելենք, որ Քիմ Քարդաշյանը իր bio-ում տեղադրել է հոդված, որտեղ անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին՝ նշելով, որ չի ցանկանում, որ ապագայում արդեն խոսեն հայերի նկատմամաբ իրականացված նոր ցեղասպանության մասին:

Ամբողջական հոդվածն այստեղ: