Ռիհաննան, ով վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել, ներկայացրել է սպորտային կոշիկների նոր հավաքածու Puma սպորտային ապրանքանիշի հետ համատեղ, որտեղ 2014 թվականից նա կանանց շարքի կրեատիվ տնօրենն է։
Երգչուհին վերամշակել է Puma-ի 2001 թվականի խորհրդանշական Avanti սպորտային կոշիկները և նկարահանվել Fenty x Puma Avanti-ի գովազդային արշավում: Նկարներում Ռիհաննան ֆուտուրիստական դեկորացիայի ֆոնին կեցվածք է ընդունում բրենդի հագուստով և կոշիկներով։
Ռիհաննայի համագործակցությունը Puma-ի հետ դադարեցվեց 2017 թվականին, երբ երգչուհին սկսեց առաջ տանել իր Fenty Beauty և Savage x Fenty ապրանքանիշը: Նա Vogue ամսագրին հայտնի սպորտային ապրանքանիշի հետ իր նոր աշխատանքը բնութագրել է որպես «ընտանեկան վերամիավորում» և նշել, որ ապրանքանիշ վերադառնալով արդեն մոր կարգավիճակով՝ ավելի շատ զարգացման գաղափարներ է տեսնում։
Ռիհաննան նաև ասել է, որ նոր Avanti-ն ստեղծելիս իրեն ոգեշնչել են այնպիսի ֆուտբոլային լեգենդներ, ինչպիսիք են Պելեն, Էյսեբիոն և Մարադոնան։ «Ես ուզում էի արխիվներից ինչ-որ խորհրդանշական բան բերել փողոց, և մեծ Պելեն «Avanti» կոշիկը դարձրեց այնքան խորհրդանշական»:



