Ջուլիա Ֆոքսը շարունակում է մեզ զարմացնել իր էպատաժային կերպարներով։ Այս անգամ նա փորձել է «հարսանեկան» զգեստ։
Քանյե Ուեսթի նախկինը հայտնվել է Wiederhoeft ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Իր արտաքին տեսքի համար հայտնին ընտրել է սպիտակ կորսետային մինի զգեստ։
Հիշեցնենք, որ Ջուլիա Ֆոքսը սկսել է հանդիպել Քանյե Ուեսթի հետ 2020 թվականի սկզբին։ Նրանց մեկ անգամ չէ, որ միասին տեսել են ժամադրության ժամանակ։ Սակայն երկու ամիս չանցած նրանք բաժանվեցին։ Ավելի ուշ հարցազրույցներից մեկում Ջուլին խոսել է ռեփերի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ վերջինս բացարձակ պատրաստ չի եղել դրան:





