Երգչուհի Ռիհաննան համաշխարհային փառք ձեռք է բերել դեռ վաղ տարիքից: Երիտասարդ երգչուհին համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը: Երիտասարդության ու անփորձության պատճառով երգչուհին հաճախ է ընկնում տհաճ իրավիճակների մեջ՝ հայտնվելով սկանդալների կենտրոնում:
Ռիհաննան արդեն մի քանի տարի է, ինչ փորձոմ է ազատազրկման ենթարկել հարազատ հորը, ով դստեր փառքի շնորհիվ մեծ գումարներ է վաստակում՝ վաճառելով լրատվամիջոցներին Ռիհաննայի կյանքի ինտիմ ու չբացահայտված մանրամասները:
Ռիհաննայի հայրը լքել է ընտանիքը, երբե դեռ Ռիհաննան 14 տարեկան էր: Երգչուհին բազմիցս պատմել է, որ հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել թմրամոլ հոր պատճառով:
Man Down կատարումը, որի տեսահոլովակում Ռիհաննան սպանում է իրեն բռնաբարած երիտասարդին, քննադատությունների ու մեղադրանքների պատճառ դարձավ: Տեսահոլովակը, որի վրա երգչուհու ստեղծագործական թիմը ծախսել էր բավականին երկար ժամանակ և միլիոնավոր դոլարներ, երկար դատական գործընթացներից հետո արգելվեց հեռուստաեթերում, որովհետև այն բռնություն էր քարոզում:
Ռիհաննան այս 8 տարիների ընթացքում 34 անգամ ներկայացել է դատական հայցով այն ապրանքանիշերի դեմ, որոնք օգատգործել են իր հագուստի դիզայնի մեջ:
Երգչուհին նաև ցանկացել է դատական հայցով հանդես գալ Դոնալդ Թրամփի ադմինիստրատիվ աշխատակիցների դեմ, ովքեր նախագահի ելույթներից մի քանիսն անցկացրել են Ռիհաննայի Don’t Stop the Music երաժշտության ներքո: Բայց աշխաակիցներն ընդունել են իրենց սխալը՝ վճարելով երգչուհու բարոյական վնասը: