35-ամյա բրիտանուհին՝ Բոնի Սթայմերը, ով երիտասարդության տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և ունեցել է իդեալական կազմվածք, հղիությունից հետո գիրացել էր և դարձել էր 130 կգ:
Ավելորդ քաշը ոչ միայն էսթետիկ անհարմարություն էր պատճառում նրան, այլ նաև խիստ ազդում էր ամուսնու հետ հարաբերությունների վրա:
Կնոջ ավելորդ կիլոգրամները պատճառ դարձան, որպեսզի ամուսինն ամուսնալուծվի:
Ամուսնուց բացի բրիտանուհին կորցրեց նաև իր սիրելի աշխատանքը. չէ՞ որ պարուհու համար անթերի կազմվածքը պարտադիր էր:
Այս բոլոր անհաջողություններից հետո Բոնին իր մեջ ուժ գտավ և որոշեց նիհարել:
«Անփորձ կանայք, որոշ սխալ խորհուրդներ հաշվի առնելով՝ հրաժարվում են ծննդաբերել ինքնուրույն, կերակրել կրծքով, ինչը կարող է գիրանալու պատճառ դառնալ:
Որոշները խիստ դիետաներ են պահում, ինչը փոխում է կաթի քանակական ու որակական հատկանիշները և զրկում փոքրիկին ճիշտ սնունդ ընդունելուց:
Բացի այդ, նման սննդակարգի պատճառով կնոջ քաշը կարող է կտրուկ տատանվել, ինչը նույնպես խանգարում է նորմալ քաշ ունենալուն»,- կիսվում է Սթայմերը՝ պատելով, թե ինչ սխալների հետևանքով է այդքան գիրացել:
75 կգ Բոնին կարողացել է կորցնել ակտիվ մարզումների շնորհիվ: Նա իրեն չի տանջել խիստ դիետաներով, այլ փորձել է հրաժարվել վնասակար սննդից՝ կոնֆետներից, քաղցրավենիքից, արագ սննդից: 75 կգ նա կորցրել է 2 տարվա ընթացքում:
Բոլոր նրանց, ովքեր երազում են նիհարել, Բոնին խորոհւրդ է տալիս զինվել համբերությամբ և պայքարել մինչև վերջ:
Այժմ գեղեցկուհին պահանջված է մոդելային բիզնեսում և իր օրինակով նա զարմացնում ու ոգեշնչում է բոլորին: