23-ամյա Անաստասիա Րեշետովան պատրաստվում է առաջին անգամ մայր դառնալ։ Մոդելը երկրպագուների հետ կիսվել է իր էմոցիաներով։
Ռուս հայտնի ռեփեր Տիմատիի սիրեցյալը ցուցադրել է նոր սելֆիներ, որոնցում նա չափազանց կարճ, մարմնագույն զգեստով է։ Հագուստը ընդգծել է ապագա մայրիկի բավականին կլորացած փորիկը։
Մոդելը անկեղծորեն կիսվել է իր հետևորդների հետ։ «Ինչպե՞ս հաշտվել այն բանի հետ, որ մի քանի շաբաթից մենք՝ փոքրիկի հետ այլևս մի ամբողջություն չենք լինի, բառիս բուն իմաստով։ Անկեղծ խոստովանում եմ, որ պահեր են եղել, երբ շատ դժվար է եղել և ես բղավել եմ․ «Ե՞րբ եմ վերջապես ծննդաբերելու»»,- կիսվել է Անաստասիան։
Րեշետովան խոստովանում է․ նա հասկանում է, որ հիմա նա պետք է վայելի իր կարգավիճակի ամեն րոպեն։ «Սա իսկապես կախարդական պահ է։ Իսկ հետ կսկսվի արդեն ուրիշ պատմություն, ոչ պակաս կախարդական, բայց ուրիշ»,- ասել է աստղը։
Հետևորդները աջակցել են հայտնի մոդելին մեկնաբանություններում․ «Դու այնքան կանացի ես, չքնաղ, հղիությունը բացահայտում է կնոջ իրական գեղեցկությունը։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ այնպես ավարտվի, ինչպես դուք եք ցանկանում», «Ես վստահ եմ, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի և դու հրաշալի մայրիկ կլինես»,- գրել են մոդելի երկրպագուները։