«Ասել, թե խոսքեր չունեմ, նշանակում է՝ ոչինչ չասել»․ Գոհար Ավետիսյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմին:

«Հենց նոր եմ հեռախոսը ձեռքս վերցնում միջոցառումից հետո։ Ասել, թե խոսքեր չունեմ, նշանակում է՝ ոչինչ չասել»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 13:00-ից Ադրբեջանը սկսել է ռմբակոծել Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերը։ Զոհեր կան ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։